Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2009

Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։

 

Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։


Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։


Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։


Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։


•    Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։


•    Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։


•    Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։


•    Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։


•    Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։


•    Ընդօրինակվող մաստուրբացիան
բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։


Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։


Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։


Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։


Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։


Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Erika

26.10.2015

Erika shnorakal em uxaki vaxenum ei 15 tarekanum Chgitei angam kusataxanti masin erexa Ei patkeracnum eq Aysinqn Ete hachuyq chem stacel chi Karox vnasvel?

erika

26.10.2015

erika arxain ete du hajuyq ces stace vochmi banchka

Erika

24.10.2015

Barev dzez Bjishk dzernasharjutyamb zbaxvel em 15 tarekanum mek Erku angam voch shat xor@ ev mek angam voch shat kosht ban em mcrel ev chem Sharjel miangamic Hanel em cav hachuyq chem zgacel ev aryun el chi hosel hnaravore vor kusataxants vnas ell em? Che vor Arden 18 tarekan em ev Michev hima chem zbaxvum darnov kpatasxaneq ?

Mariam

22.10.2015

barev dzez,erb poqr serakan shurtery aveli mets e ev durs ekats da tgegh e ev voch chisht????hnaravor e virahatutyan kam ayl mijocov poqracnel poqr serakan shurtery?,vor normali pes linen mets serakan sshrtunqneri mej????ev hnaravor e ardyoq dzernasharjutyan mijocov zrkvel kusutyunic,nshem naev vor depi heshtoc mutq chi exel,xndrum em patasxanel bolor harceris...naxapes anchap shnorhakal em hargeli bjishk!

aaaaaaa

21.10.2015

bjishk cheq uzum patasxaneq mera spaselov ete cheq patasxanelu es kayq el chmtnenq

gggggg

20.10.2015

karen orn qani anqamir zbaxvum du orn 2 kam mi aanqam ara kdzves

Anna A

19.10.2015

Barev dzez axjkas mot nkatel em dzernasharjutyun.na 9 tarekan e. Inchpes veracnel da.

aaaaaaaaaaaaaaaa

19.10.2015

xndrum em shut patasxaneq

aaaaaaaaaaaa

18.10.2015

uzum em imanal hnaravor e cernasharjutyan hetevanqov korcnel kusutyun@

karen

18.10.2015

barev. bjishk es 17 tarekanem dzernasharjucjamb zbaxvelem motavorapes 3 tari bayc ka mi xntir qnac jamanak sermajajtqumem motavorapes mek tari u kes u mots cavera arajanum cavera arajanum dzernasharjucjunic hetoel koxqs cavuma uzumem targel bayc djvarucjamba stacvum arden 3 amisa ashxatumem chzbaxvem. inchpes azatvem caveric u targem dzernasharjucjun@? SHTAP!!!

AVIK

08.10.2015

BJISK JAN MOT3 TARI E ARNANDAMIS GLXIKI EV KASVI TAK MANR BSTIKNEREN XNDRUMEM ASEL INC ANEM VOR ANCNI

Ani

03.10.2015

Barev dzez es uzum ei imanal sonografiayi jamanak bjishky kara tesnel kam haskanal vor es hachaxaki em zbaxvum dzernasharjutyamb?

Մեդ-Պրակտիկ

21.08.2015

Հարգելի Arman, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունն ուշացած պատասխանի համար: Ըստ Ձեր նկարագրածի, Ձեզ մոտ դժվարացած է անդամի գլխիկի մերկացումը, որն ուղեկցվում տհաճ ցավային զգացողությամբ: Խնդրում եմ նշեք միայն հարաբերության ժամանակ է նկատվում դա, թե նաև հանգիստ վիճակում: Ամենայն հավանականությամ Ձեզ մոտ բալանիտ է (անդամի գլխիկի բորբոքում), որն արդեն բերել է ֆիմոզի առաջացման: Պատճառներից ամենահաճախ հանդիպողը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներն են, սնկային ախտահարումը, ալերգիան: Ձեզ անհրաժեշտ է նեղ մասնագիտական ` ուրոլոգիական բուժում: Տնային պայմաններում կարող եք միայն անել ֆուրացիլինով լվացումներ, տեղային լոգանքներ կալիումի պերմանգանատի շատ թույլ լուծույթով: Նշված միջոցները միայն ժամանակավոր կթեթևացնեն վիճակը, լիարժեք բուժում ստանալու համար հարկավոր է դիմել ուրոլոգի:

Մեդ-Պրակտիկ

21.08.2015

Հարգելի Armine, բարև Ձեզ: Կոնկրետ որ հատվածներում է ցավը, ներքին, թե արտաքին սեռական օրգանների շրջանում: Ինչ վերաբերում է ձեռնաշարժությունից հետո հաճախակի միզելու ցանկությանը, դրա պատճառը միզուկի մեխանիկական գրգռումն է, որոշ ժամանակ անց ինքնուրույն կանցնի:

Մեդ-Պրակտիկ

21.08.2015

Հարգելի Anahit, բարև Ձեզ: Հնարավոր է, եթե օգտագործվեն կոշտ, տարբեր երկարության առարկաներ: 

Մեդ-Պրակտիկ

19.08.2015

Հարգելի Vardan1, բարև Ձեզ: Ինչպես նշեցի այդ ճանապարհով վարակվելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ, սակայն հնարավոր է: Իսկ բարդությունները կախված են ինֆեկցիայի տեսակից:

Մեդ-Պրակտիկ

19.08.2015

Հարգելի Lili, բարև Ձեզ: Կուսաթաղանթի վնասում կարող է լինել ցանկացած կոպիտ միջամտության, կոշտ առարկաներ հեշտոց մտցնելու հետևանքով: 

Մեդ-Պրակտիկ

19.08.2015

Հարգելի ARTUR, բարև Ձեզ: Ձեր հարցն անհասկանալի է: Խնդրում ենք ավելի հասկանալի և մանրամասն նշել  Ձեր գանգատները, կփորձենք օգնել Ձեզ:

anahit

15.07.2015

dzernasharjutyan jamanak inchpes karogh e vnasvel kusataxant@?shnorhakalutyun

Armine

15.07.2015

19 tarekan em.dzeransharjutyamb zbaxveluc heto serakan organnerum zgum em cav ev an@ndhat mizelu cankutyun e arajanum...inchi hetevanq karox e linel?naxapes shnorhakalutyun?

Armine

15.07.2015

19 tarekan em dzernasharjutyamb zbaxveluc heto serakan organnerum zgum em tetevaki cav ev an@ndhat mizelu cankutyun unem..inchi hetevanq karoxe linel?naxapes shnorhakalutyun.

Arman

15.07.2015

Barev dzez ,bjishk jan im arnandami sandzik@ pokvac chi u hima vor sex em anum chi stacvum mots cavum ,nuynisk dzerqov dipcheluc anqam cavuma,voncvor uzena pokvi,u hima voncvor vnasvaca,uzum em imanam xia tenc exel u hima inch anem ?naxapes shnorhakalutyun...

ARTUR

14.07.2015

BAREV BZISHK ES UNEM ERKU ANCKOV MIZELU XNDIR ETE ERKAR ZAMANAK E AYD PROBLEM INDZ MOT HNARAVOR E ARDYOK BUZVEL

ARTUR

11.07.2015

BAREV BZISHK ES UNEM ERKU ANCKOV MIZELU XNDIR U BAVAKANIN ERKAR ZAMANAK E XNDRUM EM ASEK ETE ERKAR ZAMANAK E ANCEL KBUZVI ARDYOK

lili

11.07.2015

Barev dzez,,,,knereq isk inch depqerum karoxe vnasvel kusataxant@? Ev inchpes anel vor da texi chunena, inchpes kanxargelel?

vardan1

11.07.2015

Isk ayd infekciayic hnaravor e varakven urishnery ev lurj aroxjakan xndirner unenan?

Մեդ-Պրակտիկ

09.07.2015

Հարգելի Lili, բարև Ձեզ: Սեռական գրգռման ընթացքում հեշտոցում արտադրվում է լորձային բնույթի արտազատուկ, որը սեռական հարաբերությունից կամ ձեռնաշարժությունից հետո դուրս է գալիս հեշտոցից, անհանգստանալու կարիք չկա: Կույսերի համար վտանգավոր է նրանով, որ կարող է վնասվել կուսաթաղանթը: 

Մեդ-Պրակտիկ

09.07.2015

Հարգելի Karin, բարև Ձեզ: Խնդրում եմ նշեք Ձեր վերջին դաշտանի օրը: Դաշտանի ուշացման պատճառ կարող է լինել հղիությունը, և հնարավոր է տեստի պատասխանը կեղծ բացասական է: Ցանկալի է ևս մեկ անգամ կրկնել, կամ անցնել ՈՒՁՀ: Այլ պատճառ կարող է լինել սեռական կյանքի սկզբի հետ կապված հորմոնալ տեղաշարժերը, օրգանիզմի սթրեսը, որը ժամանակաի ընթացքում ինքնուրույն կկարգավորվի: Եթե դաշտանի ուշացում կլինի հաջորդ ամիսներին, հարկավոր է դիմել գինեկոլոգի, պատճառը պարզելու համար:

Ես եմ

09.07.2015

Բարև ձես հարգելի բժիշկ , մի բան հարցնեմ առանդամի չապսերը կապ ունեն վահանաձև գեղձի հետ։ Նախապես շնորհակալություն։

Մեդ-Պրակտիկ

07.07.2015

Հարգելի Marieta, բարև Ձեզ: Վտանգը կայանում է նրանում, որ կարող է վնասվել կուսաթաղանթը, բացի այդ  կոպիտ օտար մարմնի հետ շփումից կարող է առաջանալ շփաբորբ:

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին տեսակների ձևաբանությունը

Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...

Ուրոլոգիա
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...

Վարակաբանություն
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

ՀՀ օրենքներ
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...

Սրտանոթաբանություն Ցավ
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Նյարդաբանություն
Երեք տարեկանի ճգնաժամը
Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի շրջանը երեխայի ես-ի ձևավորման բեկումնային փուլերից է։ Երկարատև քանակական փոփոխություններից հետո որակական վերակառուցում է տեղի ունենում. երեխան սկսում է հստակորեն գիտակցել իր ես-ը, առանձնացնել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Վեներաբանություն
Տուբերկուլոզն այսօր

Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...

Վարակաբանություն
Երաժշտական աղմուկը և վարորդը
Երաժշտական աղմուկը և վարորդը

Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...

Հոգեկան առողջություն
Հազ
Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...

Շնչառական համակարգ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...

Վիտամիններ և միներալներ Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ